Կորիզակիսում

Կորիզակիսում, կարիոկենեզ կամ միտոզ, բջջի անուղղակի բաժանում, որի դեպքում կորիզում և ցիտոպլազմայում տեղի են ունենում մի շարք միմյանց հաջորդող, կանոնավոր գործընթացներ, որոնք ի վերջո բերում են բջջի գենետիկական նյութի հավասար բաշխմանը առաջացած դուստր բջիջների միջև։ Վերոհիշյալ բոլոր պրոցեսներն ընթանում են միտոտիկ ցիկլի ընթացքում։ Կորիզակիսումը օնտոգենեզի կարևոր գործընթացներից մեկն է։ Միտոտիկ բաժանումը ապահովում է բազմաբջիջ էուկարիոտ օրգանիզմների աճը հյուսվածքային բջիջների հաշվին։

Մեյոզ

Մեյոզ կամ ռեդուկցիոն բաժանում էուկարիոտ բջջիջների կենդանիների,բույսերի և սնկերի  սեռական բազմացման ժամանակ իրականացող բաժանման հատուկ եղանակ։ Մեյոզով կիսվող բջիջներում քրոմոսոմները կրճատվում են 2 անգամ։ Մեկ դիպլոիդ բջջից առաջանում են չորս հապլոիդ բջիջներ։ Այդ բջիջները կոչվում են գամետներ կամ սպորներ։ Կենդանիների դեպքում գամետներ են,իսկ բույսերի դեպքում սպորներ։ Կենանիների արական գամետներն անվանում են սպերմատազոիդներ,իսկ իգականը ձվաբջիջներ։Մեյոզի ընթացքում կրճատված քրոմոսոմները բեղմնավորման ժամանակ վերականգնվում են։Մեյոտիկ բաժանումը ընթանում է 2 փուլով մեյոզ I (ռեդուկցիոն) և II (էկվացիոն)։